«Սեյվ դը չիլդրեն»-ը Արագածոտնիում կշարունակի ծրագրեր իրականացնել
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանի եւ ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իրեն Սարգսյանի հետ:
Ամփոփվեց նախորդ տարում կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերը եւ քննարկվեց 2015 թվականին համատեղ նախատեսվող նախագծերը: Կարեւորվեց խոցելի խմբերի կարիքների մեղմացմանը միտված ծրագրերը, աջակցությունը կրթական, մշակութային ոլորտներին, մասնավորապես, ներառական կրթությանը:
Հստակեցվեց նաեւ ծրագրերի իրականացման ժամանակացույցը, ճշգրտվեց շահառու համայնքների մոտավոր ցանկը, հայտնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: