Արագածոտնիում հունվարի 1-ին ծնված փոքրիկներին նվերներ են շնորհվել
2015թ հունվարի 1-ին Աշտարակի ԲԿ-ում ծնվել է 2 տղա և 3 աղջիկ: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր շնորհավորանքը փոխանցեց նորածիններին ու նրանց ծնողներին: Նրա կողմից պատրաստված նվերները նախօրեին մայրերին հանձնեցին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը և Մուշեղ Աբգարյանը:
Նունե Մովսիսյանը այց կատարեց նաեւ Ապարանի բժշկական կենտրոն: Նա մարզպետի կողմից շնորհավորական նվեր հանձնեց 3 նորածնի:
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: