211652_close_icon
views-count2838 դիտում article-date 20:57 05-02-2018

Ընդլայնվում է ՀՀ ԱԻՆ-ի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության միջև փոխգործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԻ նախարարության անունից հուշագիրը ստորագրեց ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, իսկ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության անունից՝ ներկայացուցչության տնօրեն Աստղիկ Մովսիսյանը: Գիտակցելով Հայաստանում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը և վերստին կարևորելով կառույցների միջև համագործակցության շարունակականությունը՝ կողմերը կնքված փոխըմբռնման հուշագրով նպատակ ունեն. • ապահովել երեխաների անվտանգ և առողջ կրթական միջավայր՝ կենտրոնանալով աղետների ռիսկի նվազեցման կրթության վրա, • ապահովել Հայաստանում ԱՌԿ ազգային ռազմավարության պատշաճ իրականացումը՝ մեկտեղելով իրենց բոլոր ջանքերը և համադրելով գործողությունները, որոնք, մասնավորապես, կներառեն ռազմավարությունների և ազգային ծրագրերի համատեղ մշակումը և հետագա հնարավոր գործողությունների իրականացումը: Գ. Հայրապետյանը նշեց, որ ԱԻ նախարարությունը շատ է կարևորում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության առաքելությունը Հայաստանում: Ըստ նրա՝ հատկանշական է, որ որպես թիրախային խումբ, կարևորվում է երեխաների գիտելիքների, փորձի և հմտությունների զարգացումը: - Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվել և օգնություն ցուցաբերել իր ընկերներին: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի առաջարկությամբ և հանձնարարականով՝ ս.թ. դեկտեմբերի 7-ին հանրապետության դպրոցներում կանցկացվեն մեկժամյա ուսումնավարժություններ: Հուսանք՝ մինչև Սպիտակի երկրաշարժի տարելիցը մեր կողմից ներդրված ջանքները կտան ցանկալի ու սպասված արդյունք, և մենք կունենանք հարուստ գիտելիքներով պատրաստված երեխաներ, - եզրափակեց Գ. Հայրապետյանը: Հուշագրի շրջանակներում փոխգործակցության ոլորտները և նախատեսվող հիմնական գործողությունները կլինեն ԱՌԿ միասնական համակարգի ձևավորումը, աղետների ռիսկի նվազեցման կրթությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքումը և փոխօգնությունը, ինչպես նաև՝ երեխայի իրավունքների պաշտպանությունը։ Նախատեսվող հիմնական գործողությունների շրջանակը ներառում է նաև փորձի փոխանակում և կարողությունների հզորացում կոնկրետ ծրագրերի շրջանակներում, մասնակցություն համատեղ միջոցառումների, ինչպես նաև՝ ԱՌԿ ոլորտը կարգավորող իրավական ակտերի, նախագծերի, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում ու անցկացում։ Աղետների ռիսկի կառավարման բնագավառում կողմերը պարտավորվում են նաև կազմակերպել համատեղ դասընթացներ, խորհրդակցություններ, իրականացնել փոխադարձ կարիքներով պայմանավորված ծրագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր