Օդի ջերմաստիճանը կնվազի
Հունվարի 18-ին Հայաստանում կդիտվի արագ փոփոխվող եղանակ, ձյունը կպահպանվի միայն հարավային շրջաններում:
Հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն, լեռներում տեղ-տեղ հնարավոր է բուք, ճանապարհների առանձին հատվածներին՝ մերկասառույց:
Հունվարի 19-ին եւ 20-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի և 19-ի գիշերն ամենուրեք կնվազի 3-5 աստիճանով, իսկ 20-ի ցերեկը կբարձրանա: