Արկտիկական սառն օդային հոսանքների ներթափանցման հետևանքով այս գիշեր կցրտի 2-3, ցերեկն արևելյան շրջաններում առայժմ 4-5 աստիճանով: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները խիստ բացասական են անդրադառնում ինքնազգացողության վրա, հատկապես` քրոնիկ սրտանոթային հիվանդությունների առկայության պարագայում: Խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հետևել սննդակարգին:
Ցրտելու է նաև հաջորդող օրերին: Ուշադրություն. ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց և դժվարանցանելիություն: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Խորհուրդ է տրվում հետաձգել միջքաղաքային ուղևորությունները:
Եղանակը Երևանում. փետրվարի 1-ին գիշերային ժամերին տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն, քամի` 7-10մ/վրկ: Փետրվարի 1-ին ցերեկը, 2-ին ու 3-ին կդիտվի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Կրկին ցրտելու է, հավանական է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ին գիշերը -4-7, ցերեկը -2-5:
Աղբյուր՝ www.weather.am