Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 17-ին` ժամը 18.10-ին, ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: