Պույոլը ֆուտբոլային գործակալ է դարձել
«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կարլես Պույոլը որոշել է ֆուտբոլային գործակալ դառնալ և արդեն հանձնել է համապատասխան քննությունները` անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար:
Պույոլը ի սկզբանե ցանկանում էր զբաղվել գործակալական գործունեությամբ, սակայն ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո որոշեց ընդունել «Բարսելոնա»-ի առաջարկը և սատնձնեց ակումբի մարզական տնօրենի օգնականի պաշտոնը, սակայն նախորդ տարվա դեկտեմբերին ակումբի ղեկավարությանը տեղեկացրեց իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: