«Բարսելոնա»-ի փորձառու պաշտպան կառլես Պույոլը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնյան ակումբից հեռանալու որոշում է կայացրել, հայտնում է Sport.es-ը:
Կառլես Պույոլը վերջին ժամանակում խնդիրներ ունի ձախ ծնկի հատվածում և այդ պատճառով չի կարողանում լիարժեք հանդես գալ իր թիմի կազմում: Խաղացողը հայտարարել է, որ լիարժեք կերպով չի կարող համապատասխանել թիմի ամբիցիաներին:
Հիշեցնենք, որ 35-ամյա պաշտպանի գործող պայամանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2016 թվականի ամռանը: