211652_close_icon
views-count3039 դիտում article-date 16:21 28-04-2022

Մահացել է հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան. վերջինիս օգնականը հերքել է լուրը. լրացված

Այսօր կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան: Իտալական արմատներով 54-ամյա նիդերլանդցին մահացել է հիվանդությունից հետո, հայտնում է իտալական Tg La7 պարբերականը:
 
Ռայոլան ֆուտբոլային աշխարհի ամենաճանաչված ու ազդեցիկ գործակալներից մեկն էր. նրա ծառայություններից ներկայումս օգտվում էին Զլաթան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Էռլինգ Հոլանդը, Ջանլուիջի Դոնարուման, Հենրիխ Մխիթարյանը, Մատեյս դե Լիգտը, Մարկո Վերատին ու շատ ուրիշներ:
 
Հունվարին տեղեկություններ տարածվեցին, որ Ռայոլան տեղափոխվել է Միլանի հիվանդանոցներից մեկը, բայց ավելի ուշ դրանք հերքվել էին նրա շրջապատի կողմից: 

***
Քիչ առաջ Մինո Ռայոլայի օգնական Խոսե Ֆորտես Ռոդրիգեսը հերքել է նրա մահվան մասին լուրերը: «Նա ծանր վիճակում է, սակայն չի մահացել», Ռոդրիգեսին մեջբերել է NOS պարբերականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր