211652_close_icon
views-count46174 դիտում article-date 14:16 17-01-2015

Պարզվել է Սյունիքի մարզում 500 մետր անդունդը գահավիժած Mercedes-ի մահացած վարորդի ու ուղևորուհու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են երեկ՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և նրա ուղևորուհու տվյալները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց փողոցի 16 շենքի բնակիչ, 34-ամյա Ռոման Հովհաննիսյանը, իսկ ուղևորը՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 15 շենքում հաշվառված, 36-ամյա Հասմիկ Թորոսյանը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/16/39826/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 07 ՏՕ 068 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Թասի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գահավիժել անդունդը: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և Գորիսի շտապօգնության բրիգադը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր