211652_close_icon
views-count27947 դիտում article-date 17:41 16-01-2015

Պարզվել է՝ այսօր վրաերթի հետևանքով մահացածը աշխատում էր որպես գանձումների տեսուչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ հունվարի 16-ին, Երևանում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 68-ամյա Ռայա Ղազարյանն էր, ով աշխատում էր կենտրոն 1 համատիրությունում՝ գանձումների տեսուչ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/16/39834/]ավելի վաղ վրաերթի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ժամը 08:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 9/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ավետիսյանը իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի 13 QQ 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր