44650 դիտում
12:26 25-04-2022
Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը, ով աշխատում էր Ռազմական ոստիկանությունում, Եղեգնաձորի քաղաքապետի քրոջ որդին էր, վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով։
Հարուցված քրգործի շրջանակում ավագ քննիչի կողմից պարզվել է՝ Mercedes-ը վարել է Վայք քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Անդրանիկ Ասատրյանը, ով տեղում մահացել էր, իսկ Infiniti-ն վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Մանուկյանը։ Վերջինս և նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 33-ամյա Հարություն Պետրոսյանը, 10-ամյա Էդվարդ Պետրոսյանն ու 8-ամյա Եվա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Ասատրյանը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի քրոջ որդին էր, աշխատում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գորիսի Ռազմական ոստիկանության բաժնի քրեական հետախուզության խմբում՝ որպես ավագ օպերլիազոր։ Իսկ Ս. Մանուկյանն ու Հ. Պետրոսյանը ամուսիններ են, Է. և Ե. Պետրոսյանները նրանց երեխաներն են։
Ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում և ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Եղեգնաձոր ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Infiniti-ին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 21:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.5 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել քրտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ էին գործել նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Մահացածի մարմինը շտապօգնության ավտոմեքենային էին մոտեցրել փրկարարները:
Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+