211652_close_icon
views-count33387 դիտում article-date 21:04 18-12-2015

Պարզվել է վրաերթի հետևանքով մահացած հաշմանդամի ինքնությունը. վրաերթի հեղինակը աշխատում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 17-ին Երևանում վրաերթից մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Կոմիտասի պողոտայի 48ա շենքի բնակիչ, հաշմանդամ թոշակառու 60-ամյա Սամվել Գրիգորյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է նաև, որ նրան վրաերթի ենթարկած վարորդ, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը աշխատում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/17/73077/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 17-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 45-50 տարեկան, տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր