«Ռեալ»-ը դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից. տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը «զենքերը» վայր դրեց Մադրիդի «Ատլետիկո»-ի առջև:
Մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջև կայացած հանդիպումը ավարտվել էր «ատլետների» 2:0 հաշվով հաղթանակով: «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով և երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ անցավ «Ատլետիկո»-ն:
Հանդիպման գլխավոր հեսրոսը դարձավ վերջերս «Ատլետիկո» վերադարձած Ֆերնանդո Տորեսը, ով նախ 1-ին րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 46-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Ընդ որում իսպանացի հարձակվողը մադրիդյան ակումբ վերադառնալուց հետո իր առաջին գոլերը խփեց: «Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Սերխիո Ռամոսը և Կրիշտիանու Ռոնալդուն:
Հաջորդ փուլում «Ատլետիկո»-ն ամենայն հավանականությամբ կմրցի «Բարսելոնա»-ի հետ, քանի որ կատալոնյան թիմը 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 5:0 հաշվով առավելության է հասել «Էլչե»-ի նկատմամբ: «Էլչե» - «Բարսելոնա» պատասխան խաղը կկայանա այսօր` ժամը 01:00-ին:
«Ռեալ» - «Ատլետիկո»`2:2
Գոլեր` Ռամոս 20’, Ռոնալդու 54’ – Տորես 1’, 46’