«Սպարտակ»-ը դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից. տեսանյութ
Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում Մոսկվայի «Սպարտակ»-ը չկարողացավ հաղթահարել երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Տոսնո»-ի արգելքը: Խաղի հիմնական ժամանակում հաշիվը չբացվեց և նշանակվեց լրացուցիչ ժամանակ: 113-րդ րոպեին հյուրերին հաջողվեց գրավել մոսկովյան ակումբի դարպասը: Խաղի հերոս դարձավ Վալենտին Ֆիլատովը, ով գեղեցիկ հարվածով սենսացիոն հաղթանակ պարգևեց իր թիմին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմում: Օզբիլիսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մովսիսյանը փոխարինվեց 71-րդ րոպեին:
Ռուսաստանի գավաթ
1/8 եզրափակիչ
[b]«Սպարտակ» - «Տոսնո»`0:1[/b]
Գոլ` Ֆիլատով 113'
1/4 եզրափակիչում «Տոսնո»-ի մրցակիցը կլինի «Կրասնոդար»-ը: Հանդիպումը կկայանա մարտի 26-ին: