211652_close_icon
views-count1384 դիտում article-date 02:30 23-01-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից. տեսանյութ

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից: Մանկունիանցիները երկու խաղերի արդյունքում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջեցին «Սանդեռլենդ»-ին: Պատասխան խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 2:1 հաշվով հաղթանակով, և քանի որ առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Սանդեռլենդ»-ը` նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Սանդեռլենդ»-ի ֆուտբոլիստները: Արդյունքում «Սանդեռլենդ»-ը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդեռլենդ»`2:1 Գոլեր` Էվանս 37', հերնանդես 121' – Բարդսլի 119'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր