«Միլան»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից. տեսանյութ
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլում «Ուդինեզե»-ն «Սան Սիրոյում» կամային հաղթանակ տոնեց «Միլան»-ին նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպումը հաջող սկսվեց տանտերերի համար: Արդեն 6-րդ րոպեին Բալոտելլին առաջ մղց իր թիմին: Մինչ ընդմիջման գնալը հյուրերը 11 մետրանոց հարվածով հավասարեցրին հանդիպման հաշիվը: 41-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդո Մուրիելը: Խաղավարտից 12 րոպե առաջ հյուրերին առաջ մղեց Նիկոլաս Լոպեսը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Միլան» - «Ուդինեզե»`1:2
Գոլեր` Բալոտելլի 6' – Մուրիել 41' (11մ), Լոպես 78’