Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 15-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:


