211652_close_icon

Շիրակի մարզի դատախազության շենք մարդկանց հոսքը չի դադարում. մարդիկ պահանջում են ստահակին դատել Հայաստանի օրենքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ,ԼՐԱՑՎԱԾ

views-count20533 դիտում article-date 16:47 15-01-2015
Այս պահին Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ են հավաքվում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց պահանջը մեկն է, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս ժամկետային զինծառայող ստահակի նկատմամբ հարուցված քրեական գործը քննվի Հայաստանում, և ոչ միայն դա, դատաքննությունը՝ ևս, և որ ստահակը դատավճռից հետո պատիժը պարտադիր կրի Հայաստանում: Դատախազության շենքի մոտ է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Դատախազության շենքը տեղի և Երևանից ժամանած ոստիկանների կողմից վերցված է հսկողության տակ: *** 16:54 Այս պահին Շիրակի մարզի դատախազության շենքից դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով հանդիպում է ժողովրդի հետ: *** 17:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակը Գյումրիում լարվում է, քանի որ գլխավոր դատախազի պատասխանը չգոհացրեց գյումրեցիներին և ակցիայի մասնակիցներին: Գլխավոր դատախազը մտավ դատախազության շենք ու հիմա մարդիկ վանկարկում են. «Ամոթ, ամոթ», «Դուրս արի» և պահանջում են գլխավոր դատախազին: Այս պահին ժողովրդի հետ հարթակում է գտնվում նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով հորդորում է հավաքվածներին՝ պռովակացիայի չենթարկվել: Հավաքվածներից մի քանիսը՝ ի նշան բողոքի, իրեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչը մյուս մասնակիցների կողմից կանխվեց, որպեսզի շարունակական չլինի: Շիրակի մարզի դատախազության շենքի մուտքը լրացուցիչ հսկում են «կարմիր բերետները»: *** 18:25 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այս պահին ցուցարարներին կոչով դիմում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով հայտնեց, որ իրենց ուզածն այն է, որ այդ ճիվաղը նստի Հայաստանում: Սրբազանի կողքին է գտնվում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Այս պահին Սրբազանը նորից պնդում է իրենց պահանջը. «Ոճրագործը պետք է հանձնվի մեր իրավապահներին»: *** 18:40 Շիրակի թեմի առաջնորդը առաջարկեց, որպեսզի հավաքվածները լիցքաթափվելու համար «Հայր մեր»-ը աղոթեն: Աղոթքին միացել է նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: *** 19:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակն ավելի է լարվում և ցուցարարների մի մասը ոտքով շարժվում է դեպի Գյումրիում տեղակայված Ռուսաստանի հյուպատոսարանի շենք: Ոստիկանական ուժերի մի խումբ նույնպես մեկնեց հյուպատոսարան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր