67948 դիտում
15:23 14-01-2015
Սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորությունը տեղի կունենա ոճրագործի ծննդյան օրը. Հայաստանի տարբեր վայրերից չի դադարում ՀՀ քաղաքացիների հոսքը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԼՐԱՑՎԱԾ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղ առավոտից չի դադարում քաղաքացիների հոսքը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի, ովքեր գալիս են հրաժեշտ տալու ռուս ոճրագործի ձեռքով դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին:
Քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ տեղի ունեցածը ոչ թե Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունն է, այլ բոլոր գյումրեցիների եւ հայ ժողովրդի: Հետեւաբար, ծանոթ ու անծանոթ, անգամ Հայաստանի տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից գնում են Գյումրի՝ Ավետիսյանների հարազատներին ցավակցելու եւ հիվանդանոցում գտնվող փոքրիկի համար աղոթելու: Սակայն ողբերգությունից հետո բոլորին ցնցել եւ վրդովեցրել է նաեւ այն հանգամանքը, որ ոճրագործի գործը քննելու են ռուս իրավապահները:
***
17:00
ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված եկեղեցի ժամանեցին Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և մի քանի պաշտոնատար անձինք: Բակում դրված են ծաղկեպսակներ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի անուններից, կան նաև ծաղկեպսակներ անհատ քաղաքացիների կողմից, որոնց մեծ մասը հոգեհանգստին մասնակցելու համար ժամանել են տարբեր մարզերից: Հոգեհանգստի ողջ ընթացքում հավաքվածներին ավելի շատ հետաքրքրում էր մեկ հարց, թե ինչու պետք է ռուս ժամկետային զինծառայող ստահակի նախաքննությամբ զբաղվեն ռուսները այլ ոչ թե Հայաստանի իրավապահ մարմինները, ինչպես նաև բարձրաձայնում էին, որ վստահ չեն, որ ոճրագործը արժանի պատիժ կստանա:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ Ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամների հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նշենք նաեւ, որ հուղարկավորության օրը համընկնում է ոճրագործի ծննդյան օրվա հետ: Բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվելու է Շիրակի մարզպետարանը՝ Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչպես նաեւ ֆինանսական ծախսերն են հոգալու: Նշել էինք նաեւ, որ Գյումրիում մարդիկ հետաձգել են հարսանիքները, կնունքներն ու այլ ուրախ արարողությունները:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին: Գյումրիից ֆոտոլրագրողը հայտնել էր նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը: Իսկ երեկ ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Նա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Փոքրիկը ստացել է գլխուղեղի սնուցման ծանր վնասվածքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12679 դիտում
22:22 12-10-2014
Քաղաքացիների հոսքը Ֆ. Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 2
4561 դիտում
16:48 28-05-2015
Քաղաքացիների հոսքը Առաջին հանրապետության օրը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
556 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ