Մարդկանց հոսքը դեպի Հաղթանակ զբոսայգի չի դադարում. գալիս են մեկ անգամ ևս խոնարհվելու ու այսօրվա Հայաստանի ու նվաճած խաղաղության համար շնորհակալություն հայտնելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝մայիսի 9-ը, Հայաստանում նշվում է Հաղթանակի եւ խաղաղության օրը: Տոնի կապակցությամբ կայացան մի շարք միջոցառումներ երկրի ղեկավարության եւ հոգեւոր առաջնորդների, ընդդիմության ներկայացուցիչների, Մեծ հայրենականի ու Ղարաբաղյան պատերազմի վետերանների մասնակցությամբ:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Իսկ մարդկանց հոսքը Հաղթանակի զբոսայգի շարունակվում է, գալիս են մեկ անգամ ևս խոնարհվելու ու այսօրվա Հայաստանի ու նվաճած խաղաղության համար շնորհակալություն հայտնելու:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի