15-ամյա բելգիացի պաշտպանը կարող է դառնալ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ
Միլանի «Ինտեր»-ը մտադիր է ձեռք բերել բելգիական «Ստանդարտ»-ի 15-ամյա պաշտպան Զինյո Վանհեյսդենին, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Տաղանդավոր ֆուտբոլիստը հանդես է գալիս բելգիական թիմի երկրորդ կազմում, սակայն կարողացել է իր վրա սևեռել մի շարք եվրոպական ակումբների ուշադրություն, այդ թվում` «Տոտենհեմ»-ն ու «Ինտեր»-ը:
Նշենք, որ Վանհեյսդենը հանդես է գալիս Բելգիայի մինչև 16 տարեկանների հավաքականում և համարվում է թիմի ավագը: