Մարիո Բալոտելլին կարող է դառնալ «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ
«Միլանի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է իր կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիա»-ում, հայտնում է SkyItalia-ն:
Նշվում է, որ իտալացի հարձակվողը ռասիստական հարձակումների պատճառով չի ցանկանում մնալ Միլանում: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Բացի այդ դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համարավում է Բալոտելլիի տաղանդի երկրպագու: Իտալիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25-35 մլն եվրոյի սահմաններում: