«Հոֆենհայմ»-ի պաշտպանը կարող է տեղափոխվել «Ինտեր»
Գերմանիայի երիտասարդական հավաքականի և «Հոֆենհայմ»-ի 19-ամյ պաշտպան Նիկլաս Զյուլեն հետաքրքրել է Միլանի «Ինտեր»-ին, հայտնում է «4-4-2» պարբերականը:
Կենտրոնական պաշտպանի տեղափոխությունը իտալական թիմ կարող է կայանալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ դեկտեմբերին տաղանդավոր խաղացողը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով նրա համար մրցաշրջանը ավարտված է:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5,5 մլն եվրո: