211652_close_icon
views-count2459 դիտում article-date 22:32 27-01-2015

Մոուրինյոյի գլխավորությամբ ես կարող եմ ավելի ուժեղ ֆուտբոլիստ դառնալ. Դուգլաս Կոստա

«Շախտյոր»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան հույս է հայտնել, որ նրան կհաջողվի տեղափոխվել «Չելսի»: Նախկինում նշվում էր, որ անգլիական ակումբը հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով: ««Չելսի» տեղափոխությունը հնարավորություն է ընձեռում հանդես գալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստը կցանկանար հանդես գալ այդ ակումբում: Ինձ համար այդ տարբերակը առավել հետաքրքիր է, քանի որ «Չելսի»-ին գլխավորում է Ժոզե Մոուրինյոն: Նա չափազանց խելացի և հաջողակ մարզիչ է: Ես գիտեմ, որ նրա գլխավորած թիմում խաղալով կարող եմ ավելի ուժեղ ֆուտբոլիստ դառնալ: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,-ասել է Դուգլաս Կոստան:

Նմանատիպ նյութեր