Սիրիացի երեխաները մահանում են ցրտից. տեսանյութ
Փախստականների ճամբարներում ապաստանած սիրիացի երեխաները ցրտից մահանում են: ՄԱԿ-ի տվյալներով՝ որոշ երկրներում երեխաներին փողոցներից բաժանում են ընդամենը բարակ վրանները: Երեխաների մահացության մի քանի տասնյակ դեպք է գրանցվել:
Դեռեւս հոկտեմբերին ՄԱԿ-ը փախստականների մի մասին ձմեռային հագուստ է տրամադրել, սակայն բոլորին օգնել դեռեւս հնարավոր չէ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ գործընկեր կազմակերպությունները միջազգային կառույցներին կոչ են անում օգնել մերձավորարեւելյան հակամարտությունից տուժածներին: