3497 դիտում
10:36 11-01-2018
Արագած համայնքի երեխաները ցրտից պաշտպանվելու ձևը գտել են` փոքրիկ ծածկոցներ են տանում դպրոց. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով: Այստեղ հավաստիացնում են` կրակը միշտ վառարանում բոցկլտում է, սառնամանիքներին դասասենյակներում վերարկուով դասեր չեն անցկացնում:
Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Ասել, որ այսօրինակ ջեռուցումը բոլորի սրտով է, սխալ կլինի:
«Եթե լոկալ ջեռուցման համակարգ լինի, շատ լավ կլիներ, գիտեք` վառարանը մնում է վառարան: Ճիշտ է` տաքություն ապահովում ենք, բայց այն չի, ոնց որ ջեռուցման ցանց լինելու դեպքում է: 18 աստիճան ջերմություն կարողանում ենք ապահովել: Շատ ցրտերի ժամանակ էլ մի բան անում ենք, որ ցուրտ չլինի և դասապրոցեսը նորմալ հունով ընթանա»,– «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը:
Հեղուկ վառարաններն այստեղ չեն նախընտրում նաև այլ պատճառով: Դասասենյակների օդը ծանր է: Տհաճ հոտն այստեղ անբաժան է: Ծնողները բողոքում են, որ երեխաների վրայից նավթի հոտ է գալիս:
«Քամիների ժամանակ ծուխը հետ է փչում և ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Երեխաների վրայից նավթի ու ծխի հոտ է գալիս»,– սրտնեղեցին ծնողները:
Երեխաները ցրտից պաշտպանվելու ձևը գտել են` իրենց հետ փոքրիկ բարձեր են տանում դպրոց: Ծնողները պատմեցին, որ փոքրիկ բարձերն ու ծածկոցները երեխաների պայուսակներից անպակաս են:
Տնօրենն այս խնդիրների մասին լավ գիտի, այն լուծելու ցանկությունը մեծ է, բայց այդքան բյուջե չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
17:31 15-01-2015
Սիրիացի երեխաները մահանում են ցրտից. տեսանյութ
6268 դիտում
23:11 23-08-2014
Անկողնու յուրօրինակ ծածկոցներ. ֆոտոշարք
8685 դիտում
22:00 26-09-2015
Ուկրաինացիները գտել են ավտոմատ Կալաշնիկովը լիցքավորելու հեշտ ձևը (տեսանյութ)
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»