Գեղարքունիքի համայնքների եկամուտներն ավելացել են
Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2014 թվականի ընթացքում հավաքագրվել են 105.8 տոկոսով, կամ մեկ միլիարդ 152 միլիոն 864.3 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է մեկ միլիարդ 220 միլիոն 256.3 հազար դրամ:
Նախորդ տարվա համեմատ 7.6 տոկոս աճ է արձանագրվել, կամ ավել է հավաքագրվել 138 միլիոն 611 հազար դրամ:
Ցուցանիշը 100 տոկոսը գերազանցել է բարձր ցուցանիշներ հավաքագրած համայնքների շնորհիվ, որոնք են` Վարդենիս քաղաքը` 108.1, Լճավանը` 111.7, Ծովակը` 145.4, Տորֆավանը` 108.8, Ակունքը` 104.2, Մեծ Մասրիկը` 100 տոկոս:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:


