2208 դիտում
15:25 06-03-2018
Պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտներն ավելացել են շուրջ 18 տոկոսով. Slaq.am
2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 18 տոկոսով՝ կազմելով 183.9 մլդ դրամ, հայտնում է [url=http://www.slaq.am/arm/news/1233650/]Slaq.am[/url]-ը՝ ղում անելով Մենուա հարությունյնաի ֆեյսբուքյան գրառմանը։
«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ փաստում է, որ ՊԵԿ-ը շարունակում է ստվերի դեմ պայքարն ու թույլ չի տալիս գործարարներին թաքնվելով քաղաքական, անձնական քավոր-սանիկական տանիքների տակ՝ թաքցնել հարկերն ու վնասել պետության զարգացմանը, իսկ մյուս կողմից՝ այս թվերը ևս մեկ անգամ փաստում են, որ 2017-ին իսկապես եղել է տնտեսական աճ, որը շարունակվում է նաև այս տարի: Որքան էլ տարբեր ներկա և նախկին քաղաքական գործիչներ քննադատեն վարչապետ Կարապետյանին՝ փորձելով հերքել նրա տնտեսական ձեռքբերումները՝ թվերն ու իրականությունը այլ բան են հուշում և ի օգուտ վարչապետի:
Ամենակարևորը՝ գործարարներն իրենք փաստում են, որ իրենց բիզնեսներում առաջընթաց կա հատկապես՝ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը զգալիորեն ավելացել է:
Ի դեպ, օրերս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակները անդրադառնալով ՊԵԿ-ի մեկուկես տարվա իրականացրած բարեփոխումերին՝ փաստել են տեսանելի և տպավորիչ բարեփոխումների արդյունքները, բարձր գնահատել եկումուտների շարունակական աճը, ՊԵԿ-ի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքի կազմակերպման նոր գործելաոճը:
Ասել է, թե ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի սկզբունքային պայքարը կոռուպցիոն ռիսկերի վերացման, ստվերը կրճատելու և բիզնեսի համար հավասար դաշտ ստեղծելու գործընթացը, ինչպես նաև՝ ուռճացած ՊԵԿ համակարգը օպտիմալացնելուն ուղղված քայլերը բարձր գնահատականի են արժանացել նաև միջազգային կառույցների կողմից, ինչը, անշուշտ, վստահության և համագործակցության նոր հորիզոններ է բացելու Հայաստանի կառավարության և միջազգային դոնոր ընկերությունների միջև»,-ասված է գրառան մեջ:
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
12:41 02-06-2021
Հավաքագրված հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 34.8 մլրդ դրամով
670 դիտում
14:56 02-04-2020
1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
2768 դիտում
12:51 03-04-2020
Հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 46 տոկոսով. ՊԵԿ
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am