Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարմամբ՝ «Luxury» բացառիկ սեդանը. ֆոտոշարք
Դետրոյթի ավտոշոուի շրջանակներում Mercedes-ը ներկայացրել է Mercedes-Benz F015 Luxury-ին, որը լիովին ինքնակառավարվող է և ածխաթթու գազ չի արտանետում: Այն սնուցվում է մարտկոցով և վառելիքաին տարով, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ միավորելով ջրածինն ու թթվածինը:
Մեքենայում գազի չափազանց ամուր բալոնները տեղադրված են անիվների միջև, որտեղ քիչ հավանական է, որ նրանք կվնասվեն, նույնիսկ լուրջ վթարի դեպքում:
Մեքենայի չորս նստարանները պտտվում են և մարդիկ կարող են նստել դեմ դիմաց:
Իր մարտկոցների և ջրածնի վառելիքի շնորհիվ մեքենան կարող է ճանապարհորդել շուրջ 1100 կմ ճանապարհ: Մեքենան մի շարք տեսախցիկների և ռադարային սենսորների միջոցով մարդուց ավելի լավ է ճանաչում իր շրջապատը և խուսափում է դժբախտ պատահարներից:
Ակնկալվում է, որ ինքնակառավարման համակարգը առաջինը ձեռք կբերի Mercedes S դասի սեդանը՝ 2017 թ-ին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: