Երևանում տեղի կունենա «5+ Luxury hotel»-ի բացումը. այն կլինի տարածաշրջանի ամենաբարձրակարգ Luxury հյուրանոցներից մեկը
Մոտ օրերս Երևանում տեղի կունենա մեր տարածաշրջանում ամենաբարձրակարգ Luxury հյուրանոցներից մեկի բացումը, որը պատկանում է «Starwood» հյուրանոցների համաշխարհային ընտանիքին և կրելու է «The Alexander Yerevan» անվանումը։
Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված «Ներդրողների ակումբ»-ի անդամ Սերգեյ Համբարձումյանն ավելի քան 50 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ նման բարձրակարգ հյուրանոց կառուցելու նպատակով, որը մի կողմից կբարձրացնի Երևանի տուրիստական իմիջը, մյուս կողմից՝ դա ուղղակի ներդրում է Հայաստանի տնտեսության մեջ։
Ի դեպ՝ Սերգեյ Համբարձումյանը այս օրերին ևս մեկ մեծ ներդրում է կատարում Երևանում՝ քաղաքի կենտրոնում կառուցելով բնակելի բազմահարկ շենք։
Այնպես որ՝ Սամվել Կարապետյանի հիմնադրած «Ներդրողների ակումբ»-ի կողմից շարունակվում է ներդրումներ կատարվել Հայաստանում՝ տնտեսության ամենատարբեր բնագավառներում։
[url=https://web.facebook.com/menua1/posts/1596189680450101]Մենուա Հարությունյան[/url]