Infiniti-ն ներկայացրել է բացառիկ Q80 սեդանը. առաջին լուսանկարները
Փարիզում ընթացող հեղինակավոր միջազգային ավտոսրահում Infiniti –ն ներկայացրել է նոր` Q80 Inspiration պրեմիում դասի սեդանը:
Նոր ավտոմեքենան նման չէ դասական սեդաններին, մասնավորապես, այն տարբերվում է յուրահատուկ թափքով, որն ավելի նման է չորս դռնանի Fastback ավտոմեքենաներին:
Համարձակ դիզայնով ճապոնական ապրանքանիշի նոր մոդելը կմրցակցի Mercedes-Benz-ի և BMW-ի հետ:
100 կմ ճանապարհի համար նոր մոդելը կծախսի ընդամենը 5,5լ վառելիք, իսկ 3,0 լ ծավալով տուրբո շարժիչը 550 ձիաուժ կապահովի:
Infiniti Q80 Inspiration մոդելը վաճառքում կհայտնվի 2016 թ-ին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: