2928 դիտում
19:46 14-01-2015
Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը՝ հունվարի 14-ին, մասնակցում էին 9 աղջիկներ և 24 տղաներ՝ Վանաձոր, Գյումրի, Աշոցք և Հրազդան քաղաքներից:
15 կմ ազատ ոճում տղամարդկանց պայքարում լավագույնը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեր մասնակից Սերգեյ Միքայելյանն էր (ԲԿՄԱ-Աշոցք), երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդը՝ Շավարշ Գասպարյանը (Գյումրի) :
10 կմ ազատ ոճում կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Կատյա Գալստյանը (Գյումրի), երկրորդ տեղը՝ Աննա Մխիթարյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի):
Մրցաշարը սպասարկում էր միջազգային դահուկային սպորտի (FIS) մրցավար Պետեր Դուրչոն (Սլովակիա):
Նշենք, որ վաղը՝ հունվարի 15-ին, տեղի են ունենալու 1100 մետր արագավազքի մրցումները, հունվարի 16-ին տղամարդիկ պայքարելու են 10 կմ, իսկ կանայք` 5 կմ դասական ոճում, իսկ դահուկավազքի Հայաստանի առաջնության վերջին օրը` հունվարի 17-ին, անցկացվելու է թիմային սպրինտը:
Նմանատիպ նյութեր
4100 դիտում
22:30 19-01-2017
Ավարտվել է դահուկավազքի 2017 թ. մեծահասակների ՀՀ առաջնությունը
1507 դիտում
18:41 15-01-2021
Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
1731 դիտում
17:35 19-01-2021
Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
Այս բաժնից
1774 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1837 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2068 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը