1731 դիտում
17:35 19-01-2021
Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը: Հայտավորված էր 34 մարզիկ – մարզուհի / 22 տղամարդ, 12 կին /:
Դասական և ազատ ոճերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մրցեցին 10 կմ , իսկ գեղեցիկ սեռինը՝ 5 կմ դահուկուղիներում: Նրանք ներկայացնում էին Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի տարածաշրջանները:
Առավել հաջող հանդես եկան տանտերերը: Մրցանակային եռյակներում տեղ գտան հաջորդաբար Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և գյումրեցի Նելլի Խաչատրյանը:
ՀՀ առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի դարձյալ Աշոցքում ՝ փետրվարի 14 –ին:
Տղամարդկանց առաջատար Միքայել Միքայելյանը կմասնակցի փետրվարի 10 – ին Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նրան այնուհետև կմիանան Թադևոս Պողոսյանը,Կատյա Գալստյանը ու մեր եռյակը հանդես կգա Չեխիայում փետրվարի 23 –ին սկսվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Մրցումների շարքը կշարունակվի. կհաջորդեն Գերմանիայում և Շվեդիայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկության փուլերը, որոնցում կպայքարեն Հայաստանի վեց դահուկորդներ:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
18:41 15-01-2021
Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
2234 դիտում
19:09 19-01-2020
Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են
2175 դիտում
20:22 02-04-2015
Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը
Այս բաժնից
1252 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1672 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1393 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին