211652_close_icon
views-count10723 դիտում article-date 16:23 14-01-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանը իր զայրույթն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ սպանության փաստի կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն անդրադարձել է Գյումրիի դաժան ոճրագործությանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ստորեւ ներկայացնում է նրա արձագանքը. «Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից խորին վշտակցություն, տարակուսանք եւ զայրույթ եմ հայտնում Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ սպանդի փաստի կապակցությամբ: Երկրապահական եռասերունդ ընտանիքը, ինչպես եւ ամբողջ երկրապահ հայ ժողովուրդը վրդովված է: Վստահ եմ՝ ոճրագործության փաստը, որին զոհ գնաց անմեղ մի ողջ ընտանիք, դատապարտում են աշխարհի բոլոր քաղաքակիրթ մարդիկ՝ անկախ ազգային պատկանելությունից: Երկրապահի հորդորն ու պահանջն է, որ ոճրագործության բոլոր մանրամասները բացահայտվեն եւ խստագույն ու արդար պատիժ ստանան այս սպանդի մեղավորը կամ մեղավորները: Համբերություն եմ մաղթում անմեղ զոհերի հարազատներին, ողջ հայ ազգին: Մեր ժողովուրդը շատ է դժբախտություններ տեսել, դժվարին ճակատագիր է ունեցել, բայց միշտ էլ տոկուն է գտնվել, միշտ էլ կարողացել է դիմակայել ցանկացած մարտահրավերի եւ ամուր մնալ: Կարծում եմ՝ Արարչին կհասնեն հայ ազգի, աշխարհի բոլոր բարի մարդկանց աղոթքներն ու առողջ կմնա ընտանիքի՝ հրաշքով փրկված մանկիկը:

Նմանատիպ նյութեր