211652_close_icon
views-count8695 դիտում article-date 14:07 14-01-2015

Երևանում փրկարարները, բացելով 59-ամյա բնակչի տան դուռը, նրան հայտնաբերել են մահացած

Այսօր՝ հունվարի 14-ին, ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքի 30 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներն ու նույն ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները՝ Գարի Արմաղանյանի գլխավորությամբ, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 59-ամյա Հովհաննես Ներսիսյանի դին: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ Հ. Ներսիսյանը հանկարծամահ է եղել, սակայն մահվան հանգամանքները պարզ կլինեն քննիչի որոշմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նմանատիպ նյութեր