Երևանում փրկարարները, բացելով տան դուռը, հատակին հայտնաբերել են բնակչի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 131 շենքի 26 բնակարանի բնակիչն առավոտից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վերջիններս հարևանների և ընթերակաների ներկայությամբ հատուկ տեխնիկական միջոցներով բացելով տան դուռը՝ միջանցքում՝ հատակին, հայտնաբերել են բնակարանի բնակչի՝ 70-ից 80 տարեկան տղամարդու դին:
Դեպքի մասին տեղեկությունը Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից նշված հասցե է ժամանել նույն բաժնի օպերատիվ խումբը:
Տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչը, փորձագետը, ինչպես նաև դատական բժիշկը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և քննիչի հանձնարարականով նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու մահվան հանգամանքները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի