25968 դիտում
18:20 10-05-2021
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում վարդաձորցի գործարարի հերթական բարեգործության շնորհիվ բացվեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հուշարձան. այն դարձավ գյուղացիների համար սրբատեղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարդաձորցի գործարար Անդրանիկ Բաղդասարյանի հերթական բարերգործության շնորհիվ երեկ՝ մայիսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում բացվեց Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված Արշամ Մանուկյանի
եւ Մոնթե Մեսրոպյանի ընտանիքների անդամներին։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի
առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը՝ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։
Հուշարձանը տեղադրվել է Վարդաձորի միջնակարգ դպրոցի բակում: Հուշարձանի քանդակագործը Արա Սիմոնյանն է, մտահղացումը՝ Վահե Խաչատրյանինը։ Հուշարձանի վերևի մասում հայրենիքիը պաշտպանող զինվորի բազալտակուռ քանդակն է, ներքևի մասում՝ մարմարակերտ պատվանդանը, որի վրա փորագրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված 140 և Արցախյան վերջին պատերազմում զոհված 2 վարդաձորցի քաջորդիների անունները։
Հուշարձանի բացումը համընկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Վարդաձոր համայնք կատարած այցի հետ։
Բացմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Վարդաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների ընտանիքների անդամները:
«Ես կատարեցի իմ հոգու պարտքը այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով են մեզ հայրենիք թողել, ովքեր արժանի են մեծարանքի ու հավերժացման։ Իմ հայրենի գյուղը մինչ օրս չուներ Մեծ հայրենականում զոհված մեր քաջարի պապերի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Այդ անմահների կողքին անհնար էր չդասել Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր երկու հերոս զավակների անունները։
Նրանքբոլորը միասին խորհրդանշում են մեր հաղթանակների և խաղաղության հավաքական կերպարը, մեր հայրենիքի ազատության գաղափարը։ Այս հուշարձանի առջև բոլոր վարդաձորցիները խոնարհվելու են սերնդեսերունդ»,- նշեց բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների
հիշատակը հավերժացնող այս հուշարձանը հայրենասեր գործարարի առաջին բարեգործությունը չէ. շուրջ մեկ տարի առաջ, դարձյալ Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում /Չռաներ լեռան վրա/ տեղադրվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր` 33 մետրանոց հուշարձան-խաչը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
17:24 08-07-2022
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում բացվեց կրթամշակութային «Ռուսական կենտրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ