Վայոց ձորում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի առաջին հավաքը
Օրերս Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Ձմեռային զորակոչը մեկնարկեց մարզկենտրոն Եղեգնաձորից: Եղեգնաձորի զինկոմիսարիատում նորակոչիկներին բարի ճանապարհի ու անվտանգ ծառայության բարեմաղթանքներ հղեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Նորակոչիկներն օրհնություն ստացան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից, կատարեցին մոմավառություն և ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները, մարզպետարանի պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հայտնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը: