Մանրանկարչության աշխատանքների ցուցահանդես՝ Երեւանում. լուսանկարներ
Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Ագնեսա Գալստյանի առաջին անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էին սրբանկարների, մանրանկարների ու բատիկայի գործեր, որոնք ստեղծվել են երկու տարիների ընթացքում: Աշխատանքները կատարված են թղթի, կտավի, կտորի և ապակու վրա:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը Տերունական աղոթքն ասաց, ապա ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու ողջույնի խոսքը: Տեր հայրը շնորհակալություն հայտնեց Սրբազան հորը, ում օրհնությամբ կազմակերպվեց ցուցահանեսը:
Ագնեսա Գալստյանը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամ է: Սովորում է Երևանի զարդարվեստի պետական քոլեջի սրբանկարչության ու մանրանկարչության բաժնում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից: