Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում ծրագրված համերգը չի կայանա. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին և բոլոր գյումրեցիներին»: