Չնայած հորդառատ անձրևին՝ Հանրապետության հրապարակում մեկնարկեց աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի համերգը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Չնայած անձրևային եղանակին՝ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: Հրապարակում նաև մեծ թվով օտարերկրացիներ կային, ովքեր Երևան են ժամանել՝ հատուկ համերգին մասնակցելու նպատակով:
Էկրանին հայտնվող կադրերն անդադար փաստում էին մեկ բան. գերտերությունները չպետք է խուսափեն իրերն իրենց անունով կոչել, նայել իրականության աչքերին, կանգնել նրանց կողքին, ովքեր արդարություն են փնտրում ցեղասպանության ոճիրների համար:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի