2521 դիտում
09:34 13-01-2015
Տասնամյակներ հետո Տեր-Պետրոսյանի անունով կոչվելու են փողոցներ, հրապարակներ, դպրոցներ. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Հունվարի 9-ին լրացել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը: Անուրանալի փաստ է՝ Տեր-Պետրոսյանի օրոք հայերին հաջողվել է ազատագրել պատմական հայրենիքի որոշ մասը՝ մի բան, որը մենք չենք կարողացել անել դարերի ընթացքում։ Ընդհակառակը՝ անընդհատ կորցրել ենք: Սա է Առաջին նախագահի և նրա թիմի կատարած գլխավոր գործը, որը պատմական «հաշվեկշռում» մշտապես գերակշռելու է մնացած բոլոր հանգամանքները։
Իհարկե, Տեր-Պետրոսյանը գործել է բազմաթիվ սխալներ, ինչպես և աշխարհի բոլոր նախագահները և ընդհանրապես՝ բոլոր մահկանացուներս: Նրա ամենախոշոր սխալներից էին, իմ կարծիքով, 1996-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելը և 2007-ի սեպտեմբերին քաղաքականություն վերադառնալը: Երկու սխալներն էլ նա գործել է՝ բացարձակապես որևէ անձնական շահ չհետապնդելով և ղեկավարվելով միայն իր մտահոգություններով և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին իր պատկերացումներով: Բայց փաստը մնում է փաստ՝ այսօր Տեր-Պետրոսյանը «շարքային ընդդիմադիր» է և գործում է ավելի բան 20 տարվա ընթացքում ձևավորված «ընդդիմադիր պայքարի» ավանդույթների ոգով:
Բայց պատմական առումով դրանք, իհարկե, ման-րուքներ են, որոնք շատ արագ կմոռացվեն: 3-4 տասնամյակ հետո Տեր-Պետրոսյանի անունով կոչվելու են փողոցներ, հրապարակներ, դպրոցներ, ինչին Հայաստանի Երրորդ հանրապետության Առաջին նախագահը միանգամայն արժանի է»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
13:46 27-07-2014
Վարչական շրջաններում լվացվում են կենտրոնական հրապարակներ և զբոսայգիների արձանները
2393 դիտում
21:46 29-01-2019
Հրապարակները պետք է ծառայեն որպես հրապարակներ. Շահումյան հրապարակում մեքենաներ չեն կայանի. քաղաքապետ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»