Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներից հետո սպասենք համաճարակայի՞ն ցնցումների. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներ տարվա ընթացքում, գուցե, մեկ-երկու անգամ են արձանագրվում: Այս վերջին աննախադեպ ցնցմանը պատկան մարմինները միջամտեցին մի քանի օր ուշացումով: Նրանք «օպերատիվ» շրջայցեր կատարելուց հետո կարողացան որոշ չափով կայունացնել դրամը:
Սակայն այնպիսի հակահիգիենիկ պատկերի, որն «Առավոտ»-ի ֆոտոխցիկն արձանագրել է օրերս գումի շուկայի անմիջական հարևանությամբ, ամեն օր ենք ականատես լինում: Հետաքրքիր է, որ քաղաքային, համայնքային իշխանությունները, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները այսպիսի հակահիգիենիկ երևույթները չեն նկատում: Կամ՝ գուցե սպասում են, որ համաճարակային ցնցումներ լինեն, հետո միայն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։