211652_close_icon
views-count1397 դիտում article-date 13:46 27-07-2014

Վարչական շրջաններում լվացվում են կենտրոնական հրապարակներ և զբոսայգիների արձանները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վարչական բոլոր շրջաններում Վարդավառի օրվա կապակցությամբ նախ լվացվում և համապատասխան տեսքի են բերվում վարչական շրջաններում գտնվող արձանները: Վաղ առավոտից արդեն լվացվել է Վահագն Դավթյանի արձանը՝ Արաբկիրում, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի և Շենգավիթ վարչական շրջանում` Սուրեն Սպանդարյանի արձանը: Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայության համատեղ ուժերով: Լվացման աշխատանքներին աշխուժորեն մասնացում են նաև երիտասարդ կամավորները, որոշ դեպքերում անգամ անցորդներն են ցանկություն հայտնում միանալու նրանց: Օրվա խորհրդին համահունչ՝ միջոցառումները վարչական շրջաններում շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր