Փարիզում տեղի ունեցող երթին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
Փարիզում ընթացող երթին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Փարիզում տեղի ունեցող այսօրվա երթը նվիրված է մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Երթին մասնակցում են Ֆրանսիայի ղեկավար կազմը և մի քանի տասնյակ արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքների հարազատները:
Երթի անվտանգությունն ապահովելու համար աշխատում են մոտ 5500 ոստիկաններ և զինծառայողներ:
Հիշեցնենք , որ հունվարի 7-ին Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել, որից հետո 3 օրվա ընթացքում 17 մարդ էր մահացել, այդ թվում 3 ոստիկան, իսկ հունվարի 9-ին 3 ահաբեկիչները սպանվել են: