820 դիտում
11:37 29-04-2015
Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին
Ապրիլի 28-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Միկաել Ժանին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գալու համար` ընդգծելով, որ այն կարևոր համերաշխության դրսևորում էր աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի հետ:
Միկաել ժանը, ընդգծելով, որ ինքը կիսում է ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի հետնորդների վիշտը, նշեց, որ հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագայի կառուցման համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։
Գլխավոր քարտուղարը արժևորեց Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին։
Այս համատեքստում Միկաել Ժանը կարևորեց այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովը: Մտքեր փոխանակվեցին նախարարական հանդիպման նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
15:16 12-10-2015
Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին