8892 դիտում
11:54 11-01-2015
31-ամյա վարորդը Գեղարքունիքի մարզում բախվել է ձնամաքրման «ավտոգրեյդել»-ին. կա վիրավոր
Երեկ՝ hունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 09:40-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտճոնապարհի 64-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Մեսրոպ Բաբայանը, իր վարած Վազ 21124 մակնիշի 26 ՏՕ 322 համարանիշի ավտոմեքենայով դեպի Իջեւան ընթանալիս բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող համագյուղացու՝ 52-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած DZ-143 մակնիշի 1108 համարանիշի «ավտոգրեյդել»-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Մ. Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովհանիսյանը աշխատում է «Սեւանի Ճանշին» ՓԲԸ-ում, իսկ «ավտոգրեյդել»-ը հաշվառված է նշված ՓԲԸ-ի հաշվեկշռում, եւ այդ պահին Ա. Հովհաննիսյանը ձնամաքրման աշխատանքներ էր կատարում նշված «ավտոգրեյդել»-ով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում ավագ քննիչ Մ. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի