211652_close_icon

Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի 56-ամյա քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3811 դիտում article-date 12:45 27-12-2025
Այսօր` դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադնանի վարած «Samro» մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսեն Հ.-ի վարած «MAN» մակնիշի ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Գրիգորյանը և Վարդան Դավթյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տրակտորի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

Լուսանկարները ու տեսանյութը`  Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր