5999 դիտում
22:49 09-01-2015
Վազգեն Սարգսյանի արդիական մտքերը. aravot.am
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Վերջերս առիթ ունեցա վերընթերցելու մեր թերթում 2001 թվականի մայիսի 9-ին հրապարակված Վազգեն Սարգսյանի նամակը Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը գրվել է 1997 թվականի հոկտեմբերի 1-ին: Փաստաթղթի քաղաքական համատեքստը հայտնի է. Վազգենը հակադարձում է դրանից 5 օր առաջ առաջին նախագահի ասուլիսում արտահայտած մտքերին, որտեղ նախագահ Տեր-Պետրոսյանը դրական էր արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած փուլային լուծմանը: Չանդրադառնանք դրան: Չնայած ինձ թվում է, որ առաջին նախագահն այս պարագայում ճիշտ էր, իսկ Վազգեն Սարգսյանը՝ սխալ, բայց, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա:
Անդրադառնամ այն ժամանակվա պաշտպանության նախարարի այն մտքերին, որոնց հետ համաձայն եմ: Մասնավորապես. «Մեր պայքարն առաջին իսկ օրվանից անհնարինը հնարավոր դարձնելու, հավատի, ոգեւորության, ոչ ստանդարտ լուծումների պայքար էր»: Իմ կարծիքով, միանգամայն ճշգրիտ դիտարկում է. 1988-ին սկսված պայքարը հենց այդպիսին էր, եւ եթե 25 տարում մենք հաջողություններ ենք ունեցել, ապա հենց թվարկած գործոնների շնորհիվ: Բայց ինչո՞ւ միայն մենք՝ ցանկացած ազգ եւ ցանկացած մարդ: Ինչպես գրել է 20-րդ դարի հայտնի հոգեբան Ա.Հեշելը, «մարդու իրական ինքնադրսեւորումը պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կարողանում հաղորդակից դառնալ մի բանի, որն իրեն գերազանցում է»: Այլ կերպ ասած՝ եթե դու գտնվում ես քո սահմանափակ հնարավորությունների եւ կամքի սահմաններում, անընդհատ չես փորձում դրանք հաղթահարել, դուրս գալ այդ շրջանակներից, ապա ոչ մի բանի էլ չես հասնում:
Պետության ներկայիս ճգնաժամից էլ մենք դուրս կգանք՝ անհնարինը հնարավոր դարձնելով, հավատալով, ոգեւորվելով, ոչ ստանդարտ լուծումներ գտնելով: Այլ կերպ չի ստացվի»:
Շարունակությունը՝ [url=http://www.aravot.am/2015/01/09/530860/]սկզբնաղբյուր կայքում: [/url]
Նմանատիպ նյութեր
58905 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
595 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
1003 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս